News.am. 8-11-2010- Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենտում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում հրաշալի հանդես եկավ նաև մարտական սամբոյի մրցումների 68 կգ քաշային կարգում գոտեմարտող, Եվրոպայի 2010թ առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը։ Նա գերազանցելով բոլոր մրցակիցներին՝ կանգնեց պատվո առաջին հարթակին և հռչակվեց հողագնդի չեմպիոն: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։Հիշեցնենք, որ օրեր առաջ, մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել նաև Աշոտ Դանիելյանը:
Այսպիսով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը 2010թ. աշխարհի առաջնությունից կվերադառնա երկու ոսկե մեդալներով:
No comments:
Post a Comment