Saturday, November 6, 2010

ԼՂ-ում հայկական զինուժը զորավարժություններ է անցկացնում

Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը , ԼՂ պաշտպանության բանակի ստորաբաժանումները այսօր սկսել են ռազմական զորավարժություններ անցկացնել Աղդամի շրջանի ազատագրված մասում:
Զորավարժությունները անցկացվում են Աղդամի տարածքում ` նախկին խորհրդային բանակի ռազմական բազայի տեղում, Աղդամի շրջկենտրոնում, Քենգերլի գյուղի մոտակայքում, Շահ Բուլաղի լեռան ստորոտում և Գյոյթեփեի տարածքում:
Ադրբեջանաբնակ Քեմենլի ու Չըրաղլի գյուղերի բնակիչները պարզ լսում են ծանր հրետանու պարբերական համազարկերը։
Հայկական զորքերի զորավարժությունները սկսվել են մոտ երկու ժամ առաջ։

No comments: