Monday, November 15, 2010

Ֆրանսահայերը մասնակցել են Բաղդադում կաթոլիկ եղեկեցու վրա հարձակման դեմ ակցիային

Tert.am. 15-11-2010- Կիրակի օրը Փարիզում բողոքի ցույց է անցկացվել, որի շուրջ 4000 մասնակիցները բողոքել են հոկտեմբերի 31–ին Բաղդադում գրոհայինների կողմից ասորիների կաթոլիկ եկեղեցու վրա կատարված հարձակման դեմ, որի հետևանքով 58 քրիստոնյա էր զոհվել։
Pax Christi շարժումը միջազգային հանրությանը և Ֆրանսիային կոչ է արել միջամտել՝ Իրաքի քրիստոնյաների կրոնական, մշակութային, լեզվական և քաղաքական իրավունքները իրենց նախնիների հայրենիքում երաշխավորելու համար։
Բողոքի ցույցին մասնակցել է նաև Ֆրանսիայում գործող «Ժխտողականության դեմ հայկական հսկում» (Կոլեկտիվ ՎԱՆ) կազմակերպությունը։

No comments: