Monday, November 15, 2010

Ընդդեմ օտարալեզու դպրոցների այսօր դարձյալ բողոքի ակցիա կկազմակերպվի

Tert.am. 15-11-2010- «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այսօր՝ ժամը 17։00-ին, Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա կկազմակերպի։
Նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Նոյեմբերի 15-ին սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է ընդունելու Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը։ Միացեք բողոքի ցույցին, հրավիրեք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց»։

No comments: