Friday, November 26, 2010

Լիբանանում Էրդողանի արած հայտարարությունը հավատարմության ուղերձ է իսլամական աշխարհին

News.am . 26-11-2010- Թուրքիայի վարչապետի Լիբանանում արած հակաիսրայելական հայտարարությունները հավատարմության ուղերձ են իսլամական աշխարհին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով Վաշինգտոն - Անկարա - Թել Ավիվ եռանկյունում հակասությունները պետք է դիտարկել երկարաժամկետ հեռանկարում:
«Միանշանակ է, որ Անկարայի հարաբերությունները Վաշինգտոնի եւ Թել Ավիվի հետ այսուհետեւ անկում կունենան, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքականության գիծը հակասում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի շահերին »,- նշել է Սաֆարյանը: Եվ այդ համատեքստում Թուրքիան կփորձի մերձենալ Ռուսաստանի հետ: Սակայն պատգամավորի կարծիքով այստեղ եւս կարող են խնդիրներ առաջանալ` Վաշինգտոնի եւ Մոսկվայի շահերի բախման կետում:
Սաֆարյանի կարծիքով, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում զգալի աճել է հայկական գործոնի ազդեցությունը:
«Ստեղծված իրավիճակից Հայաստանը կարող էր օգուտ քաղել, եթե չնախաձեռներ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը: Իրավիճակը հնարավոր կլինի շտկել, եթե Երեւանն ընդհանրապես հրաժարվի այդ գործընթացից»,- ասել է Սաֆարյանը:

No comments: