Friday, November 26, 2010

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմամբ կայունություն կհաստատվի տարածաշրջանում. Շվեյցարիայի նախագահ

Tert.am. 25-11-2010- Շվեյցարիան հուսով է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմամբ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և կայունություն։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, Շվեյցարիայի խորհրդարանում հայտարարել է երկրի նախագահ Դորիս Լոյտարդը։
«Շվեյցարիան հավատացած է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև վերջին տարիների ընթացքում համարձակորեն շարունակվող երկխոսության և համագործակցության ճանապարհին ետքայլ չի լինի։ Մենք ցանկանում ենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն»,– Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Շվեյցարիայի խորհրդարանում հյուրընկալելով՝ իր ելույթում ասել է Դորիս Լոյտարդը։

No comments: