Saturday, November 6, 2010

Ճնշումներ կան` Աստանայում ինչ-որ բանի հասնելու համար

Reoprt.am. 5-11-2010- "Աստրախանում Մամեդյարովի եւ Ալիեւի հայտարարությունները վկայում են, որ միջազգային հանրությունը ստեղծել է պայմաններ ղարաբաղյան հարցում իրենց (ադրբեջանական) կողմից առաջընթաց ունենալու համար, իսկ Հայաստանի ներկա ռեժիմը չունի դիմակայելու բանալին։ Մեկ ամիս առաջ ռեժիմն ավելի ուժեղ էր, քան հիմա"։ Այս կարծիքն է հայտնել ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւ հավելել. "Ակնհայտ է, որ ճնշումներ կանՙ Աստանայում ինչ-որ բանի հասնելու համար, եւ մտահոգություն կա, որ ինչ-որ բան կընդունվի, սակայն 100 տոկոսանոց կանխատեսում չեմ անի":

No comments: