News.am. 16-11-2010- Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը եւ եւս 4 հայ նկարիչներ հրավեր են ստացել մասնակցելու Թուրքիայի Ստամբուլ քաղաքում նոյեմբերի 25-28-ին կայանալիք «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառին: Այս մասին NEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանից:
Տոնավաճառում Հայաստանին հատկացված է առանձին տաղավար`50 քառակուսի մետր տարածքով, որտեղ կներկայացվի ` նկարիչներ Ֆելիքս Եղիազարյանի, Արմեն Գեւորգյանի, Տիգրան Կիրակոսյանի եւ Կարեն Աղամյանի շուրջ 20 նկարներ:
«Ես կամ նկարները կուղարկեմ, կամ էլ այս մի քանի օրը կմտածեմ գնա-չգնալու մասին»,-նշեց Աղամյանը` շարունակելով, «Որպես նկարիչ, արվեստի տոնավաճառը ինձ մեծ հնարավորություններ կտա ծանոթանալ եւ ծանթացնել տարբեր երկրների իմ մյուս կոլեգաներին եւ արտ-դիլերներին իմ ստեղծագործությունների հետ: Բացի այդ, ես կփորձեմ նաեւ կապեր հաստատել, կերպարվեստի մեր ոլորտն առհասարակ աշխարհում տարածելու համար»:
Նշենք, որ «Ժամանակակից Ստամբուլ» արվեստի տոնավաճառին մասնակցում են ավելի քան 20 երկրների, այդ թվում նաեւ Գերմանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները, որոնք սովորաբար տոնավաճառում վարձում են տարածք: Հայաստանն ու Պարսկաստանն այս տարի հրավիրվել են որպես հյուր, ուստի նրանց հատկացվել է անվճար տարածք` աշխատանքները ներկայացնելու: Մնացած բոլոր ծախսերը եւս հոգում են կազմակերպիչները:
«Ժամանակակից Ստամբուլ» տոնավաճառն անց է կացվում արդեն 5-րդ անգամ: 4 օր շարունակ Թուրքիայում են հավաքվում աշխարհի տարեբր ծայրերից եկած նկարիչներ, պատկերասրահների տնօրեններ, արվեստի քննադատներ, պատկերասրահների համակարգողներ: Ներկայացվում են նկարներ, քանդակներ, պլաստիկ նյութերից պատրաստված աշխատանքներ, լուսանկարներ վիդեոներ եւ այլն:

No comments:
Post a Comment