Panorama.am. 15-11-2010- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 22-ին ընդունած վճռով Ադրբեջանին պարտադրել է անմիջապես բանտից ազատ արձակել 2007 թ-ին ձերբակալված հայտնի լրագրող, «Ռեալնի Ազերբայջան» և «Գյունդալիք Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևին և 27 հազար 882 եվրո փոխհատուցում վճարել նրան: Սակայն ՄԻԵԴ այդ որոշումը կատարելու փոխարեն, Ադրբեջանի գերագույն դատարանը նրա նկատմամբ երկու դատական գործ չեղյալ հայտարարելու հետ մեկտեղ` ուժի մեջ է թողել իբրև թե հարկերից խուսափելու հիմնավորմամբ երրորդ դատական գործը, որի հիման վրա Է.Ֆաթուլլաևի բանտարկությունը հասցվել է 2 տարի 3 ամիս ժամկետի:
«Ազադլիգը» պարբերականը գրում է, որ «Human Rights Watch» կազմակերպության Հարավային Կովկասի գծով փորձագետ Գեորգի Գոգիան հայտնել է, որ Ադրբեջանի իշխանությունը պարտավոր է անմիջապես ազատ արձակել Է.Ֆաթուլլաևին և վերջ դնել անարդարացի դատաքննությանը:
«Հակառակը, իշխանության ներկայացուցիչները նոր կեղծ մեթոդներ են ստեղծում նրան ձերբակալության մեջ պահելու համար և բացահայտորեն խախտում են միջազգային պարտավորությունները: Իշխանությունն այնպիսի խորամանկություններ է բանեցնում, իբրև կատարում է ՄԻԵԴ որոշումը: Բայց, դրանով ոչ մեկի չեն կարող խաբել: Բացահայտ է, որ կեղծ մեղադրանքներով, նրանք շարունակում են լռեցնել արդեն 3 տարուց ավելի բանտում գտնվող լրագրողին»,- ասել է Գ.Գոգիան:
«Human Rights Watch» կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին չեղյալ հայտարարել է Է.Ֆաթուլլաևի դեմ հարուցած բոլոր մեղադրանքները և անմիջապես ազատ արձակել նրան:

No comments:
Post a Comment