Monday, November 15, 2010

ԱՄՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻՆ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դենիել Ռոզեմբլյումը նոյեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ ամերիկյան ընկերություններն ուրախ կլինեն մասնակցել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության աշխատանքին:
Նա շեշտել է, որ ԱՄՆ երկար տարիներ աշխատել է Հայաստանի գործող ատոմակայանի անվտանգության ապահովման ուղղությամբ եւ ցանկանում է շարունակել այդ ոլորտում գործակցությունը: Ամերիկացի պաշտոնյան հավաստիացրել է, որ ամերիկյան ընկերությունները կմասնակցեն նոր ատոմակայանի կառուցման համար հայտարարվելիք մրցույթներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության եւ «Ռոսատոմի» միջեւ կնքված է համաձայնագիր, ըստ որի, հայկական նոր ատոմակայանի շինարարությունը սկսելու են ռուսները, որոնք սակայն հայտնել են ընդամենը ատոմակայանի մոտ 5 միլիարդ դոլար արժեքի մոտ 20 տոկոսի ֆինանսավորման պատրաստակամություն:

No comments: