Tuesday, November 9, 2010

Today’s Zaman. Արեւմուտքն անհեռատես մոտեցում է ցուցաբերում Հարավային Կովկասի նկատմամբ

News.am. 9-11-2010- News.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է Ամանդա Փոլի Today’s Zaman-ում հրապարակած հոդվածը:
Հարավային Կովկասը հիմնախնդիրների անկայուն եւ անկանխատեսելի օջախ է. փակ սահմաններ, չլուծված հակամարտություններ, ժողովրդավարական կառավարությունների պակաս:
Ցավոք, միջազգային հանրությունն այդ տարածաշրջանին սահմանափակ ուշադրություն է դարձնում, իսկ առանձին երկրներ` չափազանց մեծ: Մեկ տասնամյակ առաջ միջազգային հանրությանը կարելի էր մեղադրել տարածաշրջանի մասին գիտելիքների բացակայության, իսկ այժմ` շահերի պակասի մեջ: Արեւմտյան երկրները չեն դիտարկում տարածաշրջանը որպես սպառնալիք անվտանությանը: Նրանք դիտարկում են ստատուս քվոն որպես ընդունելի մի բան համակցված վստահության հետ, որ այն հավերժ է: Ժամանակն է արթնանալ, քանի որ դա այդպես չէ: Դասերը, որ պետք է քաղվեին 2008-ի ռուս-վրացական պատերազմից, ոչինչ չփոխեցին: Միջազգային հանրությունը հավատում է, որ խաղաղ բանակությունները, որոնց վրա կանգուն է ստատուս քվոն կբերի խնդրի լուծմանը:
Միջազգային հանրությունում շատ է քննարկվել վրացական սցենարի կրկնությունը Լեռնային Ղարաբաղում կանխելու անհրաժեշտությունը, սակայն որեւէ կոնկրետ արդյունքի հասնել չի ստացվել: Երկու տարի անց ոչ միայն Ռուսաստանն է ձախողվել Հարավային Օսիայում եւ Աբխազիայում զինադադարի ծրագրի իրականացման հարցում, այլեւ Արեւմուտքն է շարունակում քորել գլուխը` մտածելով, թե ինչպես ավելի օգտակար լինել ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: Ռուսները հիմնավորվել են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանական ծախսերը աճել են: Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները պատերազմ չեն նախաձեռնում, սակայն գեներալներն ավելի են հիասթափվում առաջընթացի բացակայությունից: Ճակատում զինադադարի խախտումները բերել են մահերի ավելացմանը, եւ հնարավոր է` լարվածությունը մի օր պատերազմի հանգեցնի:
Արեւմտյան մոտեցումը խրախուսական չէ եւ կարճատես է: Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Եվրամիության ետնաբակ, որը պետք է պատրաստ լինի մեծ դեր խաղալ: Եթե Եվրամիության ազդեցիկ անդամներից մեկը տարածաշրջանը առաջնային համարի` դա կարող է փոխել Եվրամիության մոտեցումը: Սակայն Եվրամիության ոչ մի երկիր պատրաստ չէ այդ քայլին: Այն փաստը, որ տարածաշրջանն ավելի մեծ աշխարհաքաղաքական նշանակություն է ստանում, որ գտնվում է էներգետիկ եւ հաղորդակցական միջանցքների խաչմերուկում Արեւմուտքի վերոնշյալ մոտեցումը դարձնում է էլ ավելի անհեռատեսական:
Եվրամիությունը կարող է համակարգել իր քաղաքականությունը Թուրքիայի հետ, որը որոշակիորեն հաջողակ եղավ տնտեսական դաշտում, սակայն քաղաքական ասպարեզում չկարողացավ տեսանելի արդյունքների հասնել: Կայունության եւ զարգացման կովկասյան պլատֆորմն առաջընթաց չունեցավ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձը ձախողվեց, իսկ ղարաբաղյան կարգավորման մասը դառնալու փորձը ցույց տվեց, որ Թուրքիան շատ արագ ներքաշվեց կովկասյան ճահիճը: Թուրքիան ունի ուժեղ խաղացողի ներուժ, սակայն Անկարան պետք է ավելի զգուշավոր մոտեցում որդեգրի` հաշվի առնելով Եվրամիությանն ու ԱՄՆ-ին:

No comments: