Friday, December 3, 2010

2018թ.ֆուտբոլի աշխարհի խաղերը կանցկացվեն Ռուսաստանում

Աշխարհի 2018 թ. ֆուտբոլի աշխարհի խաղերը կանցկացվեն Ռուսաստանում։ Իսկ աշխարհի 2022թ. աշխարհի առաջնությունը կկայանա անհամեմատ փոքր պետությունում՝ Քաթարում։
2018թ. Մունդիալը ցանկանում էին ընդունել Ռուսաստանը, Անգլիան ինչպես նաև Պորտուգալիա-Իսպանիա և Հոլանդիա-Բելգիա զույգերը։ Այսօր Ցյուրիխում կայացած ընտրությունների ժամանակ հայտարարվեց, որ առաջնությունն անցկացնելու իրավունքը ստանում է Ռուսաստանը։ Վերջինս Անգլիայի հետ միասին համարվում էր գլխավոր ֆավորիտը, ուստի երբ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարեց ռուսների հաղթանակի մասին՝ քչերն այն ընդունեցին որպես անակնկալ։
Armsport.am-ը, Ռուսաստանի հաղթանակը ուրախալի իրադարձություն է համարում նաև Հայաստանի համար, քանի որ մեր երկրի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են մեկնել Ռուսաստան։ Բացի այդ, Ռուսաստանում պաշտոնապես բնակվում են մեկ միլիոնից ավել հայեր, ուստի եթե Հայաստանի հավաքականը հայտնվի եզրափակիչ փուլում, ապա ջերմ աջակցությունն ապահովված է։
Ինչ վերաբերում է 2022թ. աշխարհի առաջնությանը, ապա այն անցկացնելու իրավունքի համար պայքարում էին Քաթարը, Ավստրալիան, ԱՄՆ-ն եւ Ճապոնիան։ Հաղթեց Քաթարը, որը ներկայումս դասվում է աշխարհի ամենահարուստ երկրների շարքին։

No comments: