Friday, December 3, 2010

Վրաստանի առաջին նախագահը սպանվել է

Վրաստանում իր աշխատանքներն է ավարտում առաջին նախագահ Զվիաթ Գամսախուրդիայի մահվան հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը: Ինչպես փոխանցում են վրացական լրատվամիջոցները, հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Գամսախուրդիան հայտարարել է, որ մինչ այս գոյություն ունեցող ինքնասպանության մասին պաշտոնական վարկածը հերքվել է:
«Առաջին նախագահի ինքնասպանության վարկածը վերջնականապես հերքվել է: Բոլոր ապացույցները բերում են նրան, որ Գամսախուրդիային սպանել եմ»,-հայտարարել է նա:

No comments: