Saturday, December 4, 2010

Թուրքական սերիալների պատճառով իրաքցի աշակերտներն սպանում են իրար

Tert.am. 3-12-2010- Իրաքի դպրոցներից մեկում աշակերտների միջև ծագած վիճաբանության հետևանքով սպանվել է մեկ դպրոցական։
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Իրաքի Նեջեֆ քաղաքում։ Վիճաբանության ժամանակ վեց աշակերտներ ծեծելով սպանել են մի աշակերտի։ Սպանվածի հարազատները տեղի ունեցածի համար մեղավոր են համարում իրաքյան հեռուստաալիքներով հեռարձակվող թուրքական հեռուստասերիալներին՝ հայտարարելով, որ դրանք շատ վատ ազդեցություն են թողնում իրենց երեխաների վրա։

No comments: