Saturday, December 4, 2010

Wikileaks.org-ն այլևս գոյություն չունի, դրան փոխարինում է http://213.251.145.96/–ը

Tert.am. 3-12-2010- EveryDNS ընկերությունը դադարեցրել է հոսթինգի ծառայության տրամադրումը Wikileaks.org–ին, ինչի հետևանքով կայքն այլևս չի գործում։
EveryDNS ընկերությունն իր այդ որոշումը բացատրում է նրանով, որ Wikileaks.org–ի դեմ իրականացվող բազմաթիվ կիբերհարձակումները կարող են վնասել EveryDNS–ի ենթակառուցվածքը։
Wikileaks–ը Twitter սոցիալական ցանցի միջոցով հաստատել է այս տեղեկությունը։
Նշվում է նաև, որ վերջին անգամ գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո Wikileaks–ը հատկապես մեծ թվով հարձակումների է ենթարկվել Ռուսաստանից։
Կայքի հոսթինգի ծառայությունը դադարեցվելուց րոպեներ անց Wikileaks–ը ձեռք է բերել նոր հասցե՝ http://213.251.145.96/։

No comments: