Friday, December 3, 2010

«ԵՂԲԱՅՐՆԵՐԸ» ԿՀԱՆԴԻՊԵՆ ԲԱՔՎՈՒՄ

«ԱԶԳ», 03-12-2010- Ինչպես ադրբեջանական «ԱՊԱ»-ին տեղեկացրել է Բաքվում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը, «սկսվել են նախապատրաստական աշխատանքներըՙ Բաքվում կազմակերպելու թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի առաջին նիստը»: Դեսպանը հավելել է, որ չնայած նիստի կոնկրետ ժամկետը դեռեւս չի հստակեցվել, սակայն արդեն հայտնի է, որ այս նպատակով Բաքու կժամանի վարչապետ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը: Հատկանշական է, որ «եղբայրները» որոշել են «բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» առաջին նիստն անցկացնել Աստանայում կայացած ԵԱՀԿ երկրների ղեկավարների գագաթաժողովից, ինչպես նաեւ WikiLeaks-ի էջերում Ալիեւ կրտսերի` բամբասողի անուն հանելուց հետո:

No comments: