Friday, December 3, 2010

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականի 8-րդ անընդմեջ հաղթանակը

Tert.am. 2-12-2010- Համաշխարհային պատանեկան օլիմպիադայում այսօր կայացան նաեւ 8-րդ տուրի հանդիպումները: Ինչպես հաղորդում է Armsport.am-ը, Հայաստանի պատանեկան հավաքականը 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 2.5:1.5 հաշվով առավելության հասնելով Թուրքմենստանի նկատմամբ: Օլիմպիադայի ավարտից 2 տուր առաջ Հայաստանը 25.5 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը:
Ավելի ցածր տեղերում գտնվող ընտրանիները տեսականորեն դեռ կարող են շրջանցել Հայաստանին, սակայն գործնականում հայ պատանիներն ապահովել են չեմպիոնի կոչումը:
Հայաստան 2.5-1.5 Թուրքմենստան-Ա
Գրիգորյան 1/2 Ատաբաեվ Մ.
Աղասարյան 0:1 Ատաբաեվ Յու.
Գաբուզյան 1:0 Նազարով
Շահինյան 1:0 Ատաբաեվ Ս.

No comments: