Friday, December 3, 2010

WikiLeaks-ը նշել է Թուրքիայի հանդեպ Սարկոզիի ունեցած թշնամանքի պատճառները

News.am. 2-12-2010- WikiLeaks-ը ներկայացրել է ամերիկացի դիվանագետների գրագրությունը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ժամանակ ամերիկացի պաշտոնյաները կոչ են արել Ֆրանսիայի նորանշանակ նախագահին մեղմացնել իր վերաբերմունքը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում:
Սարկոզին, իր հերթին, հասկացնել է տվել, որ որքան էլ ծանր լինեն Թուրքիային ԵՄ անդամակցությունից հետ պահելու հետեւանքները, ինքը, միեւնույն է, դեմ է հանդես է գալու «Եվրամիությունում եւս 70 միլիոնանոց մահմեդականների հայտնվելուն»:
WikiLeaks-ի հրապարակած եւս փաստաթուղթ, (2009-ի թվականի) ակնհայտորեն ցույց է տալիս Թուրքիայի նկատմամբ Նիկոլա Սարկոզիի անբարյացկամ վերաբերմունքը:
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ Էյֆելյան աշտարակը երեկոյան լուսավորված է եղել Թուրքիայի դրոշի գույներով: Փաստաթղթում նշվում է, որ Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմի աշխատակիցներն այնքան են վախեցած եղել այդ փաստի առնչությամբ Սարկոզիի բացասական արձագանքից, որ նույնիսկ պայմանավորվել են փոխել նախագահի օդանավի ուղղությունը, որպեսզի նա չտեսնի աշտարակն այդ տեսքով:
Նշենք, որ Նիկոլա Սարկոզին բազմիցս է հրապարակայնորեն հայտարարել, որ դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, սակայն երբեք դա չի հիմնավորել նրանով, որ չի ցանկանում եւս 70 մլն մահմեդական տեսնել Եվրոպայում, ինպես նշված է WikiLeaks- փաստաթղթերում: Այս մասին հաղորդում է Newsru.com-ը:

No comments: