Thursday, December 2, 2010

Էրդողանը դատի է տալու Wikileaks-ի հրապարակած նամակագրության հեղինակ դիվանագետներին

News.am. 2-12-2010- Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որ ղեկավարում է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որոշել է դատական հայց ներկայացնել ամերիկյան դիվանագետների դեմ, որոնց նամակագրությունը հրապարակել էր Wikileaks սկանդալային կայքը:
Պետքարտուղարության հետ դիվանագետների գաղտնի նամակագրության մեջ վիրավորական արտահայտություններ են արվել շատ երկրների ղեկավարների հասցեին: Հրապարակված 250 հազար ֆայլերից 8 հազարը նվիրված է Թուրքիային:
Թուրքական կառավարության ղեկավարը բավական կտրուկ էր արձագանքել ամերիկյան դիվանագետների պնդումներին, ըստ որոնց նա 8 հաշիվ ունի Շվեյցարիայի բանկերում: Հայտարարելով, թե ոչ մի կոպեկ չունի այդ երկրի բանկերում, Էրդողանը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին, դիվանագետներին հարցում անել զրպարտության վերաբերյալ:
Չորեքշաբթի երեկոյան կառավարող կուսակցության գործկոմի նիստում Էրդողանի հանձնարարականով որոշում է կայացվել հայցեր ներկայացնել ամերիկյան դիվանագետների դեմ: Դատարան են ներկայացվելու հայցեր մասնավորապես ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի դեմ, հայտնում է Hurriyet պարբերականը:

No comments: