HayNews.am. 14-1-2011- ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի կարծիքով` առաջիկա տարվա ընթացքում Ադրբեջանը պատերազմական գործողությունների չի գնա, թեև կակտիվացնի իր աշխատանքները միջազգային ատյաններում:
Ըստ Արման Մելիքյանի` այս տարի սպասվում են աշխարհաքաղաքական այնպիսի լուրջ գործընթացներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամկետների և ուղիների ճշգտման վրա:
Արման Մելիքյանը նշել է, որ հիմնախնդրի վրա մեծ ազդեցություն կունենա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների որոշումը` թույլ տա՞լ Ռուսաստանին սերտորեն համագործակցել Եվրամիության հետ, թե՞ ոչ:
ԼՂՀ նախկին արտգործնախարարը նաև անդրադարձել է Freedom House-ի զեկույցին, որտեղ ԼՂՀ-ն դասել են «անազատ» երկրների շարքում. այսեղ նշվում է նաև Ադրբեջանի անունը: Ըստ այդ զեկույցի` ԼՂՀ-ին «անազատների» շարքում են դասել, քանի որ խորհրդարանական ընտրություններին մասնակցություն չի ունեցել ընդդիմությունը:
«Տարօրինակ հիմնավորում է: Ո՞ր կազմակերպություններն են Արցախում համարվում ընդդիմադիր: Հարցը կարելի է դիտարկել, եթե դա կա, իսկ եթե ոչ` սա օդում կախված բան է»,-հավելել է Մելիքյանը:

No comments:
Post a Comment