Wednesday, January 26, 2011

Էրդողան. Մեդվեդեւն ինձ հետ խոսելուց հետո Ռուսաստանում հայտարարեց, թե ընտանիքներում պետք է 3 երեխա ունենալ

News.am. 26-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա կատարած պաշտոնական այցի ընթացքում ներկայացրել է Թուրքիայի իրավիճակն ու ապագայի նպատակները:
Էրդողանը կարեւորել է երիտասարդ բնակչության առկայությունը՝ տնտեսության դինամիկ զարգացման համար։ «Աշխարհում մտահոգված են բնակչության ծերացմամբ։ G-20-ի գագաթնաժողովում Մեդվեդեւի հետ զրույցում նրան առաջարկեցի, որ ամեն ընտանիք պետք է նվազագույնը 3 երեխա ունենա։ Նա էլ Ռուսաստան վերադառնալուց հետո հայտարարեց, որ անհրաժեշտ է 3 երեխա ունենալ»,-նշել է Էրդողանը՝ շեշտելով, թե տնտեսությունը դա մարդն է։
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան տնտեսության հզորությամբ ներկայումս աշխարհում 17-րդն է։ «Մենք նախատեսել ենք 12 տարի անց մեր ՀՆԱ-ն հասցնել 25 հազար դոլար՝ մեկ շնչի հաշվով։ Այդ ժամանակ մենք արդեն կլինենք աշխարհի խոշոր տնտեսություն ունեցող 10 երկրների մեջ»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

No comments: