Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ելույթ ունենալով ԵԽԽՎ ամբիոնից` անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին:
"Ինչպես գիտեք, երկու երկրների միջեւ ստորագրվել են արձանագրություններ. մենք ցանկանում էինք վավերացնել այդ արձանագրությունները, սակայն Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 20 տոկոսի օկուպացման փաստը ամրագրված է ՄԱԿ ԱԽ բանաձեւում: Անհրաժեշտ է վերջ դնել այդ օկուպացմանը: Չի կարելի սա մի կողմ դնել` իբրեւ անկարեւոր մի բան… Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչվում է բոլորի կողմից, նույնիսկ Հայաստանն ինքն էլ գիտի, որ իր կողմից օկուպացված հողերը պատկանում են Ադրբեջանին",- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Պատասխանելով ֆրանսիական պատգամավորի այն հարցին, թե ինչու Թուրքիան դեռ հրաժարվում է ճանաչել 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, Գյուլն ասել է. "Առաջին հերթին մենք չենք ճանաչում "ցեղասպանություն" արտահայտությունը եւ այն համարում ենք ոչ ճիշտ: Մենք համաձայն չենք, որ անցյալում, մեր պատմության ընթացքում որեւէ ցեղասպանություն ենք իրագործել":
Տեղեկանում ենք թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցներից:

No comments:
Post a Comment