Wednesday, January 26, 2011

Հիլլարի Քլինթոնը դիմել է հայ և ադրբեջանցի գործարարուհիներին

Diplomat.am . 26-1-2011- ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը դիմել է Հարավային Կովկասի, Թուրքիայի, Կիպրոսի և Հունաստանի կին գործարարներին։
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ԱՄՆ պետքարտուղարի վիդեո ուղերձը հեռարձակվել է՝ կին գործարարների համար՝ ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից Ստամբուլում անցկացվող տարածաշրջանային կոնֆերանսի ժամանակ:
ԱՄՆ-ի պետքարտուղարը կանանց կոչ է արել՝ ակտիվորեն մասնակցել իրենց երկրների հասարակական, տնտեսական կյանքում։
Նշենք, որ հունվարի 24-26-ը՝ Ստամբուլում անցկացվում է միջազգային կոնֆերանս, որին մասնակցում են գործարարուհիներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Հունաստանից, Կիպրոսից և Թուրքիայից։

«Ապագայի ներդրումներ.Տնտեսական աճ ապահովուղ կանայք» թեմայով կոնֆերանսը կազմակերպում է ԱՄն պետդեպարտամենտը՝ Թուրքիայի Կին գործարարներ ասոցիացիայի (KAGİDER) հետ համատեղ։

Կոնֆերանսում, որի աշխատանքներին մասնակցում են 125 գործարարուհիներ՝ քննարկվում են սեփական բիզնեսի ընլայնման համար նոր մտքեր։

No comments: