Tert.am. 26-1-2011- Երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի շրջանակում ելույթով հանդես է եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, ով պատասխանել է ԵԽԽՎ–ում տարբեր երկրների, այդ թվում՝ հայաստանյան պատվիրակության ներկայացուցչի հարցերին։
Աբդուլլահ Գյուլին հարցեր են ուղղվել մասնավորապես Հայոց ցեղասպանության, քրդական հարցի, Թուրքիայում ներքաղաքական զարգացումների և փոքրամասնությունների իրավուքների վերաբերյալ։
Թեմայի առնչությամբ թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող հրապարակումներն ընթերցելիս թվում է, թե Գյուլը կարողացել է հավուր պատշաճի պատասխանել խորհրդարանականների հարցերին։ Թուրքական մամուլը Գյուլի ելույթը լուսաբանել է այնպիսի վերնագրերով, ինչպիսիք են, օրինակ, «Մենք չենք ընդունում Հայոց ցեղասպանությունը», «Հայոց ցեղասպանության պնդումներին ապտակի պես պատասխան», «ԵԽԽՎ–ում Գյուլի ելույթը նման էր դասախոսության», «Գյուլի կողմից խաղաղության ուղերձ Հայաստանին՝ եկեք նայենք ոչ թե անցյալին, այլ՝ ապագային» և այլն։
Սակայն քրդական լրատվամիջոցները բոլորովին այլ բան են գրում Գյուլի ելույթի մասին։ Մասնավորապես Fırat («Ֆըրաթ») գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նախագահը չի կարողացել սպառիչ պատասխան տալ խորհրդարանականների հարցերին։
«Օրինակ՝ ի պատասխան Թուրքիայի հարցերով զեկուցող ֆրանսիացի խորհրդարանական Ժոզեթ Դուրիոյի այն հարցին, թե «Պարոն նախագահ, 2006թ. այստեղ Ձեր ելույթում խոստացել էիք, որ ընտրությունների համար 10 տոկոսանոց շեմն իջեցնելու եք։ ԵԽԽՎ–ն այդ փոփոխությունը Թուրքիայից պահանջում է 2004թ. ի վեր։ Սակայն հակառակ դրան՝ որևէ քայլ չի արվել այդ ուղղությամբ։ Ինչո՞ւ», Գյուլը հայտարարեց. «Ընտրությունների նախաշեմին նման բան անել հնարավոր չէ։ Քննարկվում է նոր Սահմանադրության հարցը, և ընտրություններից հետո մենք կանդրադառնանք դրան»։ Այս հարցն ուղղվեց նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Վերջինս անգամ հարկ չհամարեց որևէ պատասխան տալ դրան»,– գրում է Fırat–ը՝ նշելով, որ Գյուլը խուսափողական պատասխաններ էր տալիս Թուրքիայում քուրդ գործիչների դատավարության, դատական նիստերի ժամանակ քրդերենով պաշտպանվելու, Թուրքիայում մամուլի ազատության, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ հնչեցված հարցերին։
«Գյուլին հարցրեցին, թե ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ հարյուրից ավելի քուրդ գործիչների դատավարությունը Թուրքիայում քրդական հարցի լուծման վրա։ Նա պատասխանեց, որ «եթե դատավարությունն ավելի արագ ընթանա, ավելի լավ կլինի»։ Իսկ ինչ վերաբերում է դատարանում քրդերենով պաշտպանվելու թեմային, ապա Գյուլը նշեց, որ բոլոր նրանք, ովքեր չգիտեն թուրքերեն, թուրքական դատարաններում կարող են պաշտպանվել այլ լեզուներով։ Իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ հնչեցված հարցին, ապա Գյուլն ասաց, թե իրենք հասկանում են հայ ժողովրդի ցավերը, սակայն Ցեղասպանություն չի եղել»,– նշում է քրդական լրատվամիջոցը՝ զավեշտ համարելով Աբդուլլահ Գյուլի՝ Թուրքիայում լույս տեսնող քրդական Azadiye Welat թերթի առնչությամբ բարձրացված հարցին տված պատասխանը։
«Խորհրդարանականներից մեկը Գյուլին հարցրեց Azadiye Welat պարբերականի դեմ իրականացվող ոտնձգությունների՝ թերթի գործունեությունը թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար կասեցնելու, թերթի աշխատակիցների դեմ բացված դատական գործերի մասին։ Սակայն Գյուլը շատ հանգիստ պատասխանեց, որ իրենք անգամ տեղյակ չեն, թե ինչ մասին է խոսքը»,– գրում է Fırat–ը։
Նշենք, որ Թուրքիայում լույս տեսնող քրդալեզու Azadiye Welat պարբերականի գործունեությունը Թուրքիայի իշխանությունների կողմից բազմիցս կասեցվել է։ Իսկ վերջերս թերթի նախկին պատասխանատու խմբագիր Էմինե Դեմիրը, ով ընդամենը 24-ամյա մի աղջիկ է, թուրքական դատարանի կողմից հեռակա կարգով դատապարտվել է 138 տարվա ազատազրկման։
Անդրադառնալով Աբդուլլահ Գյուլի՝ Հայոց ցեղասպանության թեմայի առնչությամբ հայաստանյան պատվիրակության ներկայացուցչի հարցի պատասխանին, նշենք, որ Թուրքիայի նախագահը ԵԽԽՎ–ի ամբիոնից հերթական անգամ ցուցադրեց այդ հարցում Անկարայի որդեգրած ժխտողական դիրքորոշումը։
«Մեր պատմության ընթացքում Ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Եթե կան մարդիկ, ովքեր ընդունում են և պնդում են, թե ցեղասպանություն է եղել, նրանց կոչ ենք անում՝ եկեք ստեղծենք համատեղ հանձնաժողով, որի շրջանակում միասին թող աշխատեն Ցեղասպանությունը ժխտողներն ու ընդունողները։ Եկեք ամբողջությամբ բացենք ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ ռազմական արխիվները… Առաջին աշխարհամարտի տարիներին շատ ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել, և, բնականաբար, մենք ցավում ենք։
Այն ժամանակ, երբ օսմանյան հողերում թուրքական պետությունը պատերազմում էր չորս ճակատով, մեր քաղաքացիներից ոմանք սանդրանքների ենթարկվեցին և ապստամբեցին, ինչի արդյուքնում նրանց բնակության վայրերը փոխվեցին։ Եղան բախումներ և կորուստներ։ Իսկ Ցեղասպանություն նշանակում է ամբողջովին ոչնչացնել որևէ կրոնական կամ էթնիկական խմբի ներկայացուցիչներին։ Այդ ժամանակաշրջանում մեր հայ քաղաքացիները տարբեր պաշտոններ են զբաղեցրել Օսմանյան կայսրությունում։ Ինչի մասին է խոսքը, երբ Ստամբուլում գործում են բոլոր հայկական եկեղեցիները։ Իսկ եթե սա Ցեղասպանություն եք անվանում, դա ուղղակի անընդունելի է»,– ԵԽԽՎ–ի ամբիոնից հայտարարել է Աբդուլլահ Գյուլը։

No comments:
Post a Comment