Thursday, January 27, 2011

Լիբանանի նոր կառավարությունում երկու հայ կլինի

Diplomat.am. 26-1-2011- Լիբանանի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահը և վարչապետը միասին են ձևավորում կառավարությունը, և դրա կազմի մեջ միանշանակ կմտնեն հայերը: Այդ մասին հայտարարել է «Ազդակ» բեյրության թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդագարյանը` նշելով, որ կառավարությունում, որի կազմում են ավելի քան 24 անդամներ, հայ համայնքը երկու քվոտ ունի:
Կանդագարյանի կարծիքով, Լիբանանի կառավարության ստեղծումը բարդ գործընթաց է, քանի որ երեկվա մեծամասնությունը, որն այսօրվա դրությամբ ընդդիմություն է դարձել, արդեն հայտարարել է, որ չի մասնակցի նախարարների կաբինետի ձևավորմանը:
Կանդագարյանը նշել է, որ պարտադիր չէ, որպեսզի կառավարության անդամների թեկնածուները կուսակցական լինեն: Դաշնակցություն կուսակցությունը կառաջադրի իր թեկնածությունը և կունենա իր ներկայացուցչին կառավարությունում: Ներկա պահին հայ համայնքը թեկնածուներ դեռ չի առաջադրել»:

Շոշափելով երկրի ներքաղաքական իրավիճակը` Կանդագարյանը նշել է, որ իրավիճակը խաղաղ է, իսկ լիբանանյան քաղաքների հայկական թաղամասերը հանրահավաքներին և բախումներին չեն մասնակցել:

No comments: