«ՀԵՏՔ» 26-1-2011- «Այսօր Ղարաբաղում պարզապես չկա ընդդիմություն: Ընդդիմություն ասելով` նկատի ունեմ կազմակերպված քաղաքական ուժ»,- այսօրվա մամուլի ասուլիսին ասաց Ստեփանակերտում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր, փորձագետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը:
Նրա գնահատմամբ` 2007 թ.-ից ի վեր Արցախում հետընթաց է նկատվում ժողովրդավարության հարցերում: Եվ այսօր համազգային միասնականության գաղափարի տակ ստեղծվել է մի մթնոլորտ, որն ընդհանրապես բացառում է բանավեճն ու մրցակցությունը:
«Ինձ համար մինչև հիմա էլ անհասկանալի է միասնական թեկնածուի գաղափարը 2007 թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ինձ համար անհասկանալի էր բոլոր քաղաքական ուժերին մի տանիքի տակ հավաքելը: Ինձ համար անհասկանալի է այն ժամանակվա իրական ընդդիմության` «ՀՅԴ» և «Շարժում-88» դաշինքի միանալը իշխանությանը»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
2007 թ. նախագահական ընտրություններին «ՀՅԴ»-ի ու «Շարժում-88»-ի` միասնական իշխանական թեկնածուին պաշտպանելուց հետո Գեղամ Բաղդասարյանը դուրս եկավ ընդդիմադիր դաշինքից, քանի որ այն արդեն ընդդիմադիր չէր: Ուստի, համարում է, որ 2007 թ.-ից ինքը ոչ թե ընդդիմադիր է, այլ այլախոհ:
Արցախում ընդդիմության բացակայությունը, նրա խոսքերով, հարիր չէ ժողովրդավարությանը և երկիրը զրկում է մրցունակ լինելու հնարավորությունից: Գեղամ Բաղդասարյանի համոզմամբ` արցախահայությանը հուզող գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչու է ստեղծվել այսպիսի իրավիճակ, և ինչ պետք է անել` այն հաղթահարելու համար:
Բանախոսն ասաց, որ որպեսզի Արցախում ձևավորվի ընդդիմադիր քաղաքական ուժ, պարզապես պետք է զարգացնել երկիրը, նորմալ պայմաններ ստեղծել տնտեսական, քաղաքական դաշտի համար:
«Մի չարիք է, որ, ասենք, իշխանությունն է սկսում ընդդիմություն ձևավորել: Փառք Աստծու, Ղարաբաղի իշխանությունները այդ գայթակղությունից հրաժարվում են և ճիշտ են անում: Բայց մյուս կողմից ճիշտ չեն անում, որ բարենպաստ պայմաններ չեն ստեղծում, որ լինի քաղաքական բազմազանություն»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե Արցախում չկա՞ն մարդիկ, ովքեր կփորձեն ընդդիմանալ իշխանություններին` բանախոսն ասաց, որ կա ներկա իրավիճակից դժգոհ բավականին մեծ զանգված, որը պետությունից իր ակնկալիքներն ունի: Բայց հոգեբանական 3 լուրջ խոչընդոտ կա, որը թույլ չի տալիս, որ այս դժգոհությունը դրսևորվի:
Առաջինն արտաքին վտանգի` պատերազմի սպառնալիքի հոգեբանական խոչընդոտն է, որը խանգարում է Արցախում ժողովրդավարության ամրապնդմանը և մարդկանց ազատ արտահայտվելուն: Մարդիկ մտածում են, որ «թող լուծվի արտաքին վտանգի հարցը, որից հետո նոր ձեռնամուխ կլինենք ժողովրդավարությանը»: «Սա շատ լուրջ թյուրիմացություն է: Բայց առ այսօր դա չի հաջողվում հաղթահարել»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Երկրորդ լուրջ խոչընդոտն այն է, որ մարդիկ ողջ պատասխանատվությունը բարդում են կոլեկտիվի, պետության, իշխանության վրա: «Իրականում այս պահին Ղարաբաղում ոչ թե համազգային միասնություն է, այլ համազգային անտարբերություն սեփական ճակատագրի հանդեպ»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Մեկ այլ հոգեբանական խոչընդոտ է այն, որ արցախահայերի մի զգալի մաս մտածում է, թե մինչև ՀՀ-ում իրավիճակը չփոխվի, Արցախում չի փոխվի: Բանախոսը չի բացառում, որ կարող է ճիշտ հակառակը լինել. գուցե եթե Արցախում փոխվի իրավիճակը, դա կհանգեցնի փոփոխությունների նաև ՀՀ-ում:
«Թե Հայաստանում և թե Ղարաբաղում իշխանությունների որակը չի համապատասխանում երկու հայկական պետականությունների և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների որակին: Բնականաբար, պիտի փոխվի իշխանությունը ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանում»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Նրա խոսքերով` վերջին տարիներին թե Արցախում, թե ՀՀ-ում իշխանությունն անցնում է ձեռքից ձեռք, այնինչ պետք է անցնի գլխից գլուխ: Այսինքն` ճիշտ ժամանակն է, և ամեն ինչ պետք է անել, որ դաշտում հայտնվեն նոր ուժեր, նոր գաղափարներ, նոր գլուխներ:
«Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում կարողանանք ունենալ մրցունակ ու ժողովրդավարական պետություն, այն պետությունը, որի մասին երազել էին մարդիկ, ովքեր 88-ին ոտքի են ելել: Նրանց պատկերացրած պետությունն ու այսօրվա երկու հայկական պետականությունները խոստորեն տարբերվում են իրարից»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Նրա կարծիքով այսօր Արցախի վիճակը պետք է գնահատել ոչ թե «ոչ ազատ», այլ «մասամբ ազատ» բառով: Սակայն այս երկու գնահատականն էլ ամոթալի է:
«Իսկ ինչո՞ւ չպիտի ազատ լինի ԼՂՀ-ն: Ես չեմ հասկանում, թե ինչն է խանգարում ԼՂ իշխանություններին, որ ԼՂՀ-ն դառնա ազատ երկիր համաժողովրդական այսքան նվիրումից ու աջակցությունից, արցախյան ժողովրդի այսքան անսպառ համբերատարությունից հետ: Այս հարցը ոչ ոք Ղարաբաղում չի տալիս, կամ քիչ մարդիկ են տալիս: Ինչո՞վ ենք մենք ինքներս մեզ արդարացնում: Ես համարում եմ, որ արդարացան ոչ մի հիմք չկա»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Նրա համոզմամբ` հրադադարից հետո` վերջին 17 տարում, ստեղծված էին հրաշալի պայմաններ, որոնք օգտագործելով` Արցախը կարող էր կայանալ որպես ազատ երկիր: Այս ժամանակահատվածը կարող էր մի նոր ոսկե դար լինել Արցախի զարգացման նոր: «Ուղղակի ապաշնորհ պիտի լինել այդ ֆանտաստիկ հնարավորությունը բաց թողնելու համար: Սա է հիմնական խնդիրը»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը:
Սոնա Ավագյան

No comments:
Post a Comment