Wednesday, January 26, 2011

«Հայոց աշխարհ». Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից

News.am. 26-1-2011- Թերթը գրում է, թե Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Եվրոպացի դիվանագետն իր կարծիքը հիմնավորել է զորքերի շփման գծում հրադադարի խախտման հաճախացած դեպքերով ու միջադեպերով:
«Վերջին ժամանակներս զորքերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերը, որոնք մարդկային կորուստների պատճառ են դառնում, կարող են հանգեցնել վատթարագույն հետեւանքների: Այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, տարածաշրջանում կպահպանվի պատերազմի վերսկսման վտանգը:
Ադրբեջանը եւ Հայաստանը, դառնալով Եվրախորհրդի անդամներ, հակամարտության խաղաղ լուծման պարտավորություն են ստանձնել: Հուսով եմ, որ իրադրությունը մինչեւ այդ աստիճանի չի սրվի»,- նշել է Յագլանդը:

No comments: