Tert.am. 25-1-2011- Թուրք լրագրող Ջենգիզ Քափմազի վերջերս լույս ընծայած «Իմրալիում Օջալանի օրերը» վերնագրով գրքում սկանդալային մանրամասներ են ներկայացվում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հարցաքննություններից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Vatan օրաթերթը։
Թուրք լրագրողի գրած 500-էջանոց այդ գիրքը 20 հազար փաստաթղթերի ուսումնասիրության արդյունք է։
Գրքում նշվում է, որ ցմահ բանտարկության դատապարտվելուց հետո Օջալանը տեղափոխվում է Իմրալի կղզի, որտեղ 10 օր շարունակվում են PKK–ի առաջնորդի հարցաքննությունները։ Այդ ընթացքում Օջալանին հարցաքննում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Հուսեին Քըվըրըքօղլուի հատուկ ներկայացուցիչը՝ գնդապետ Աթիլա Ուղուրը։
«Աթիլա Ուղուրն Oջալանին առաջարկում է հարցը լուծել ներքին կարգով՝ առանց ԱՄՆ–ի և Եվրամիության միջամտության։ Սակայն Օջալանը հիշեցնում է 1996թ. մայիսին Դամասկոսում իր դեմ կազմակերպված մահափորձի մասին։ Գնդապետ Ուղուրը, նշելով, թե դա իրենց ձեռքի գործը չէ, ասում է. «Եթե մենք նման բան ցանկանայինք, Ձեր տունն ուղակի կհրթիռակոծեինք»։ Այդ ընթացքում հարցաքննությանը մասնակցող սպաներից մեկն ակնարկում է, թե մահափորձի ետևում կանգնած է Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Թանսու Չիլլերը»,– նշվում է թուրք լրագրողի գրքում։
Գրքում շատ հետաքրքիր մանրամասներ են տեղ գտել նաև Օջալանին՝ Թուրքիայի նախկին վարչապետ Թանսու Չիլլերի դեմ մահափորձ կազմակերպելու առնչությամբ արված առաջարկի մասին։
«1996թ. պետության որոշ շրջանակներ մեզ առաջարկեցին սպանել Չիլլերին՝ ասելով. «Մենք կապահովենք բոլոր անհրաժեշտ պայմանները, դուք միայն գործը գլուխ բերեք»։ Սակայն ես այդ առաջարկը չընդունեցի։ Մենք ի սկզբանե դեմ ենք եղել նման դավադրություններին»,– Իմրալիում խոստովանել է քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

No comments:
Post a Comment