News.am. 27-1-2011- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական սփյուռքը Հայաստանի ցավն է եւ հպարտությունը:
«Սփյուռքում ապրում է երկու անգամ ավելի շատ մարդ, քան Հայաստանում: Մենք հպարտանում ենք Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կանադայում եւ մյուս տարածաշրջաններում մեծ սփյուռքի գոյությամբ: Սակայն ամենից շատ, իհարկե, հպարտանում ենք, այդ մարդկանց հաջողություններով: Նրանք կարողացել են դառնալ այդ հասարակությունների մասը, գագաթների են հասել կոնկրետ ոլորտներում` լինի արվեստ, գիտություն, բիզնես: Աշխարհի ամենաճանաչված երգիչներից մեկը, կինոդերասաններից մեկը, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը` ցանկը կարելի է երկար շարունակել: Դա հպարտություն է: Բայց մյուս կողմից կա ափսոսանք, որ այդ մարդիկ մշտապես չեն ապրում Հայաստանում: Դա շատ մեծ ռեսուրս է: Եվ ամենադժվար ժամանակներում մեր սփյուռքի առանց բացառության բոլոր երեւելի մարդիկ եղել են մեր ժողովրդի կողքին` եւ խորհրդային ժամանակում, եւ 1988-ին, եւ 1992-ին», - հիշեցրել է Հայաստանի նախագահը` ավելացնելով, որ այդ ռեսուրսն այնքան մեծ է, որ դրա նույնիսկ 10 տոկոսի օգտագործումը կարող է Հայաստանը դարձնել ամենաբարեկեցիկ պետություններից մեկը:
«Առայժմ մեզ չի հաջողվում: Մեր խնդիրը հենց այդ է` կարողանալ գործի դնել այդ ռեսուրսը, որպեսզի Հայաստանից դուրս ապրող բոլոր հայերը լինեն իրենց բնակության երկրի լավ ու օրինապաշտ քաղաքացիները: Քանի որ նրանք մեր դեսպաններն են: Շատ դեպքերում նրանց գործողություններով են դատում հայ ժողովրդի մասին: Այդ պատճառով, ամեն անգամ արտասահմանում լինելիս, ես առաջին հերթին փորձում եմ հանդիպել նրանց հետ եւ այդ հանդիպումների ժամանակ միշտ ասում եմ, որ իմ պատկերացմամբ` լավ հայը դա այն հայն է, որը կոնկրետ երկրի լավ քաղաքացին է:
Իհարկե, կան հարցեր, կան ինքնության, լեզվի, ավանդույթների պահմանման հիմնախնդիրներ: Բայց մյուս կողմից հայերն այն մարդիկ չեն, որ կարող էին ապրել գետոյում, հասարակությունից մեկուսացած: Եթե նրանք այդպես ապրեին, ապա ընդհանրապես ոչ մի հաջողության չէին հասնի: Մենք ուզում ենք, որ նրանց մոտ առավել պահպանվեն հայկական արմատները», - նշել է Սերժ Սարգսյանը:

No comments:
Post a Comment