News.am. 27-1-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ ինքը չի կարողացել վերահսկել թուրքական ռազմական օդանավերի թռիչքները, ինչը լարվածություն է առաջացրել Էգեյան ծովում Թուրքիայի եւ Հունաստանը միջեւ: Այս մասին ասված է Wikileaks կայքի գաղտնազերծած 2004 թվականի փաստաթղթերում, գրում է թուրքական Hurriyet Daily News and Economic Review-ն:
Փաստաթղթում նշվում է, որ Նիդերլանդների այդ ժամանակվա ԱԳ նախարար Բեռնարդ Բոթը «անհանգստացած է եղել», երբ Էրդողանը խոստովանել է, որ «չի կարողանում դադարեցնել թռիչքները, որովհետեւ չի վերահսկում զինվորականներին»:
Այս գրությունը Նիդերլանդներում ԱՄՆ դեսպանը գրել է 2004-ի դեկտեմբերի 2-ին՝ Բոթի հետ հանդիպումից հետո: Դրանից մի քանի օր անց ԵՄ-ն համաձայնեց Թուրքիայի հետ բանակցություններ սկսել այդ երկրի ԵՄ անդամության շուրջ:
Ըստ փաստաթղթի Բոթը խնդրել է ԱՄՆ-ին համոզել Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունները Էգեյան ծովում, առնվազն մինչեւ դեկտեմբերի 17-ը, քանի որ այդ թռիչքները Հունաստանին առիթ էին տալիս Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ քարոզչություն իրականացնել:

No comments:
Post a Comment