Tert.am. 27-1-2011- Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ չի դադարել մտածել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին։
Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե «Թուրքիան համարվում է պատմական կարևոր հանգույց, առանց որի, հավանաբար, ոչինչ չի լուծվի։ Տարիներ առաջ հույսեր կային, նշմարվում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հանրավորություններ։ Ինչպիսի՞ն է իրավիճակը ներկա պահին», Սերժ Սարգսյանն ասել է.
«Իհարկե, այդ հարցը շատ կարևոր է Հայաստանի համար, այդ հարցը շատ կարևոր է ինձ համար՝ որպես մի մարդու, ով փորձում էր վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ես խոսում եմ անցյալ ժամանակով, սակայն դա չի նշանակում, որ դադարել եմ մտածել այդ մասին կամ այլևս ցանկություն չունեմ վերականգնել այդ հարաբերությունները։ Բայց երբ մենք սկսում էին այդ գործընթացը, մենք վստահ չէինք, որ անպայման հարաբերությունները վերականգնվելու են և սահմանները բացվելու են»։
Ընդգծելով, որ հայ–թուրքական գործընթացի արդյունքում բոլորն իմացան, թե կողմերից իրականում ով շահագրգռված չէ հարաբերությունների վերականգնմամբ, Սերժ Սարգսյանն ասել է.
«Մենք այն ժամանակ ևս հայտարարում էինք, որ այդ գործընթացը երկու ելք է ունենալու։ Առաջինի դեպքում վերականգնվում են հարաբերությունները, բացվում են սահմանները, մենք սկսում ենք խոսել մեր հարաբերությունների մասին։ Իսկ երկրորդի դեպքում որևէ արդյունք չի գրանցվում։ Բայց, ինչպես ասում են, բացասական արդյունքը նույնպես արդյունք է, որովհետև իրականությունը բոլորին հայտնի չէր։ Մեր ընկերները միշտ խոսում էին այն մասին, որ այս խնդրի կարգավորմամբ շահագրգիռ անձանց համար մինչև վերջ պարզ չէ, թե իրականում ով չի ցանկանում այդ հարցի կարգավորումը։ Բոլոր հայերի համար միանշանակ պարզ էր, որ այդ հարցի լուծումը կախված է Թուրքիայից»։
Լրագրողի այն հարցին, թե «Թուրքիան պետք է ճանաչի՞ Հայոց ցեղասպանության փաստը», Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ ինքը խոսում է ոչ թե դրա, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բացակայության մասին։
«Հարաբերությունների բացակայության համար միջազգային հանրության որոշ հատվածը կարող էր մեղադրել նաև Հայաստանին՝ ելնելով այն բանից, որ հայերն ապրում են միայն անցյալով, որ այո, եղել է Ցեղասպանություն, և հայերը դա առաջ են քաշում որպես նախապայման. ճանչեք Ցեղասպանությունը, հետո կսկսենք հարաբերությունները։ Իսկ դա որոշակի խնդիրներ առաջ կբերեր»,– ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ եթե «ի սկզբանե խոսք էր գնալու նախապայմանների մասին, ապա հայկական կողմն առավել քան բարոյական, քաղաքական և իրավական հիմքեր ուներ նախապայմաններ առաջ քաշելու համար»։
«Սակայն կրկնում եմ, որ մենք մեր մեջ ուժ գտանք քաղաքակիրթ ճանապարհով առաջ շարժվելու համար։ Սկզբում ամեն ինչ կարծես նորմալ էր ընթանում։ Մենք բանակցություններ էինք վարում, կային կոնկրետ նախագծեր, որոնցում ընդհանրապես որևէ նախապայմանի մասին չէր հիշատակվում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվելուց հետո թուրքերը սկսեցին խոսել ինչ–որ նախապայմանների մասին։ «Ապրիլի սկզբին, երբ Ստամբուլ էր ժամանել ԱՄՆ նախագահ Օբաման, այդ ժամանակ արդեն նրա մեկնումից հետո Թուրքիայի վարչապետն սկսեց խոսել ինչ–որ նախապայմանների, ղարաբաղյան հիմնախնդրում զիջումների և ուրիշ այլ նախապայմանների մասին, ինչը մեզ համար, բնականաբար, անընդունելի էր»,– ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմը միշտ խոսել է այն մասին, որ թուրքերը չեն ցանկանում համաձայնագիր ստորագրել և վերականգնել հարաբերությունները։
«Գիտեք՝ Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա էին ՌԴ արտգործնախարարը, ԱՄՆ պետքարտուղարը,Ֆրանսիայի արտգործնախարարը, Եվրամիության ներկայացուցիչները։ Բոլորի ներկայությամբ ստորագրվեցին Արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին Թուրքիայի, որից հետո՝ նաև մեր խորհրդարանում։ Դրանից հետո թուրքերն սկսեցին խոսել այն մասին, որ իրենք առայժմ հնարավորություն չունեն վավերացնելու այդ Արձանագրությունները։ Այդ ժամանակ մենք էլ մեր կողմում դադարեցրեցինք արձանագրային գործընթացը»,– նշել է Սերժ Սարգսյանը։
Այն հարցին, թե «Հնարավո՞ր է՝ այդ գործընթացը շարունակվի», Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե թուրքական կողմն առանց որևէ նախապայմանի վավերացնի Արձանագրությունները։
«Չէ՞ որ թուրքերն ունեն միջազգային պարտավորվածություններ առ այն, որ ստորագրված համաձայնագրերը պետք է վավերացվեն և կյանքի կոչվեն։ Մենք պատրաստ չենք նոր բանակցությունների կամ Արձանագրություններում ինչ–ինչ փոփոխությունների ներմուծման։ Այսինքն, ուզում եմ ասել, որ միակողմանիորեն պատրաստ չենք։ Եթե թուրքերը փորձեն ինչ–որ բաներ ներառել դրանցում, բնականաբար, մենք նույնպես կփորձենք»,– հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային այն բանի համար, որ նրանք «միանշանակորեն հայտարարել են հարաբերություններն առանց նախապայմանների վերականգնելու մասին»։
«Որևէ իմաստ չեմ տեսնում նոր բանակցություններ սկսելու մեջ։ Ինչի՞ մասին մենք պետք է խոսենք։ Այն մասին, թե թուրքերը մեզ ինչ–որ նախապայմաններ կառաջադրեն, իսկ մենք կասենք՝ դրանք մեզ համար անընդունելի՞ են։ Իմաստ չկա։ Միակ շարունակությունը կլինի այն, որ թուրքական կողմը խորհրդարանում կվավերացնի Արձանագրությունները»,– ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ հակառակ դեպքում հայկական կողմին կմնա ընտրության մեկ տարբերակ՝ Արձանագրություններից ետ կանչել իր ստորագրությունը։
«Ինչո՞ւ եմ այս մասին ասում, որովհետև նույնիսկ հիմա, երբ գնդակը նրանց կիսադաշտում է, միևնույն է, նրանք փորձում են միջամտել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, ինչպես նաև այլ գործընթացների, խոսում են տարածաշրջանում ինչ–որ առաջնորդության, նեոօսմանիզմի մասին։
Սակայն տարածաշրջանում առաջնորդ կարող է լինել այն պետությունը, որը մյուսների հետ խնդիրներ չունի։ Իսկ թուրքերի հռչակած «զրո խնդիր քաղաքականությունը» համընկնում է այն լուծումների փնտրտուքներին, որոնք ձեռնտու են միայն թուրքերին, Թուրքիային։ Իսկ այդպես չի լինում։ Մենք ամեն ինչ հասկանում ենք։ Ես խոսում եմ Հայաստանի մասին։ Մենք հասկանում ենք, որ Թուրքիան մեծ պետություն է, նրա տնտեսությունը վերջին տարիներին կտրուկ աճել է, որ Թուրքիան G20–ի անդամ է, մենք այս ամենը հասկանում ենք։ Սակայն դա չի նշանակում, որ նրանք պետք է կարգադրեն և թելադրեն մեզ։ Եթե նրանք ցանկանում են տարածաշրջանում ազդեցություն ունենալ ինչ–ինչ գործընթացների վրա, ապա պետք է կառուցողական լինեն։ Ի՞նչ է նշանակում նեոօսմանիզմ։ Այդ խոսակցությունները մենք, նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր ծանոթ են Օսմանյան կայսրության պատմությանը, ընկալում ենք ճիշտ այնպես, ինչպես համակենտրոնացման ճամբարներում վերացված մարդկանց ժառանգներն ընկալում են արիական ցեղի մաքրության մասին խոսակցությունները։
Ի՞նչ է մեզ տվել Օսմանյան կայսրությունը, որ նրանք հիմա խոսում են նեոօսմանիզմի մասին։ Նրանք թող ասեն այն, ինչ ուզում են, միայն թե՝ իրենց պետության ու ժողովրդի համար։ Սակայն խոսել այդպես և հավակնել առաջնորդության՝ մեզ համար անընդունելի է»,– ասել է Սերժ Սարգսյանը։

No comments:
Post a Comment