Tert.am. 27-1-2011- Թուրքական Bugun («Բուգյուն») պարբերականի հոդվածագիր, «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մասին «Մի հայ կա. Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» վերնագրով գրքի հեղինակ Ադեմ Յավուզ Արսլանն անհայտ անձի կամ անձանց կողմից ստացել է տարօրինակ պարունակությամբ ծանրոց:
Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` ծանրոցում եղել են Կալաշնիկով տիպի ինքնաձիգի երեք փամփուշտ և մեկ սպիտակ սպորտային գլխարկ: Դեպքի առնչությամբ Արսլանի տուն են ժամանել ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և խուզարկություն անցկացրել:
Տեղի ունեցածի առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել թուրք լրագրողը` նշելով, որ «Աստծո շնորհած կայնքը միայն Աստված կարող է վերցնել»:
Դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն:
Նշենք, որ չորս տարի առաջ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրատան մոտակայքում Հրանտ Դինքին սպանած թուրք ստահակ Օգյուն Սամասթը հանցագործության պահին եղել է սպիտակ սպորտային գլխարկով:
«Մի հայ կա. Հրանտ Դինքի սպանության գաղտնազերծումը» վերնագրով գիրքը, որում մինչև օրս հանրության համար անհայտ մանրամասներ են ներկայացվում խմբագրապետի սպանության վերաբերյալ, Թուրքիայի գրախանութներում հայտնվել է ընդամենը տասը օր առաջ:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են նաև, որ գիրքը գրելուց ի վեր լրագրող Ադեմ Յավուզ Արսլանն անհայտ անձանց կողմից պարբերաբար սպառնալիքներ է ստանում:
Հիշեցնենք, որ վերջերս Արսլանը Դինքի սպանության առնչությամբ զրուցել էր անձամբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ի պատասխան լրագրողի այն դիտարկամանը, թե «Կառավարության հասցեին քննադատություններ են հնչում Դինքի սպանության գործի լիարժեք բացահայտման հարցում անհրաժեշտ ջանքեր չգործադրելու համար», Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ կառավարությունն արել է իրենից պահանջվող ամեն ինչ, և հիմա հերթը դատական համակարգինն է:

No comments:
Post a Comment