News.am. 26-11-2011- Իրանն այս պահին աշխատանքներ չի տանում ատոմային զենք ստեղծելու ուղղությամբ, սակայն դրա ստեղծման համար անհրաժեշտ կլինի 1-2 տարի ժամանակ, եթե իհարկե երկրի ղեկավարությունը որոշի դիմել համապատասխան քայլի։ Այս մասին հայտնել է Իսրայելի զինվորական հետախուզության ղեկավար, բրիգադային գեներալ Ավիվ Կոխավին։
«Հարցը նրանում չէ, թե երբ Իրանն ատոմային զենք կունենա, այլ նրանում, թե որքան ժամանակ կանցնի ուրանը մինչեւ 90 տոկոս հարստացնելու մասին Իրանի ղեկավարների հրամանից մինչեւ դրա ի կատար ածումը»,-ասել է Կոխավին։ Նա այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի եւ անվտանգության խորհրդարանական կոմիտեի հրավիրած քննարկման ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն։ Նա հավելել է, որ ատոմային ռումբի ստեղծումից հետո Թեհրանից ավելի շատ ժամանակ կպահանջվի այդ զենքի տեղափոխումը ապահովելու արդյունավետ համակարգ ստեղծելու համար։

No comments:
Post a Comment