Wednesday, January 26, 2011

Գերմանիայում այրել են թուրք պատգամավորի ավտոմեքենան

Tert.am. 26-11-2011- Գերմանիայում այրել են Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր ազգությամբ թուրք Բյուլենթ Չիֆթլիքի ավտոմեքենան։
Թուրքական Zaman–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Գերմանիայի Համբուրգ քաղաքում։ Ազգությամբ թուրք պատգամավորին պատկանող Audi մակնիշի ավտոմեքենայի հետ միասին անհայտ անձինք այրել են ևս երկու ավտոմեքենա։
«Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք հրկիզումն ունի քաղաքական ենթատեքստ։ Ներկա պահին ոչինչ ասել հնարավոր չէ։ Սպասում ենք հետաքննության արդյունքներին»,– ասել է Բյուլենթ Չիֆթլիքը։
Նշենք, որ վերջին տարիներին Համբուրգ քաղաքում պարբերաբար հրկիզվում են ավտոմեքենաներ։ 2009թ. հրկիզվել է 140, իսկ 2010թ.՝ 150 ավտոմեքենա։

No comments: