Sunday, January 23, 2011

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՅԵՐԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՉԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի հայ-վրացական օլիմպիադայի փակման արարողության ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ասել է, թե հայ-վրացական բարեկամությունը պետք է օրինակ ծառայի աշխարհի մյուս ժողովուրդների համար։ Ձեր հաղթանակները մեր երկու ժողովուրդների հաղթանակներն են,- հայտարարել է Վրաստանի նախագահը, հայ ժողովրդին մաղթելով հետագա հաղթանակներ։
Սահակաշվիլին նաեւ հայերին խորհուրդ է տվել չլքել հայրենիքը, ապրել եւ արարել այնստեղ։ Մենք պետք է ձեռք ձեռքի տված զարգացնենք մեր երկրները,- ասել է Վրաստանի նախագահը։

No comments: