Հայ-վրացական առաջին աշակերտական առարկայական օլիմպիադայի հաղթողներին այսօր «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում շնորհավորեցին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի մրցույթներում հաղթած դպրոցականներին նախագահներն անձամբ հանձնեցին մրցանակները՝ նոթբուքեր, դպրոցականներին մաղթելով նորանոր հաջողություններ։
Վերոնշյալ առարկաների մրցույթներում լավագույն առաջադիմություն ցուցաբերած դպրոցականներն էլ ստացան հուշախորհրդանիշ-արձանիկներ և նվաճման վկայականներ։
Հաղթողներին պարգևատրելուց հետո Միխելի Սաակաշվիլին նկատեց. «Ոչ մի դահլիճում այսքան խելացի աչքեր չեմ տեսել»։
«Մեր երկու երկրները կողք-կողքի պետք է լինեն, ձեռք-ձեռքի տված պետք է մտածենք մեր ապագայի մասին։ Աշխարհի շատ ժողովուրդներ մեր ժողովուրդներից պետք է օրինակ վերցնեն։ Մենք պետք է միասին զարգացնենք ոչ միայն մեր տնտեսությունը, այլ նաև օգտագործենք ինտելեկտուալ ներուժը»,- ընդգծեց Սաակաշվիլին՝ Սերժ Սարգսյանին անվանելով մեծ բարեկամ, լավ եղբայր։ Նա նկատեց, որ ՏՏ ոլորտն այն ոլորտն է, որի զարգացման հարցում Հայաստանը ոչ թե շատ հեռու է գնացել, այլ մեծ ներուժ ունի։ «Մենք միշտ հիացմունքով ենք խոսել, որ այստեղ օդ կա բարձր տեխնոլոգիաների զարգացման համար։ Մենք ոչ միայն հիացած ենք, այլ ցանկանում ենք փորձ վերցնել ձեզանից»,- ընդգծեց նա։
Սերժ Սարգսյանը երիտասարդներին խորհուրդ տվեց նպաստել հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը։ «Բայց ի՞նչ հայ-վրացական բարեկամություն առանց մրցակցության։ Այս կատակի մեջ շատ խորն իմաստ կա։ Եվ այս իմաստը կայանում է նրանում, որ մենք հազարամյակներ ապրելով կողք-կողքի՝ երբեք իրար դեմ զենք չենք հանել, մենք մրցել ենք գրականությամբ, մենք վիճել ենք, թե ում թատրոնն է ավելի հին, ավելի լավը, ով է ավելի լավ ֆուտբոլ խաղում, լավ շախմատ խաղում։ Սա է եղել մեր մրցակցության հիմքը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Նա հայ երիտասարդներին խորհուրդ տվեց հարևան Վրաստանի ժողովրդի հետ մրցել միայն գիտելիքով, արդար պայքարում և միշտ հաղթողին շնորհավորել։
Այդ պարագայում, ըստ Սերժ Սարգսյանի, կարելի է համարել, որ հաղթել են երկու ժողովուրդները։
«Հայաստանում, ես վստահ եմ նաև՝ Վրաստանում, մենք ցանկանում ենք ունենալ հասարակություն, որտեղ առանցքային անձը գիտելիք ունեցող անձն է։ Հասարակություն, որի առանցքը գիտելիքն է, հասարակություն, որտեղ գիտելիք ունեցող մարդը կարողանում է արժանապատիվ ապրել»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։ Նա որպես օրինակ ներկայացրեց Միխեիլ Սաակաշվիլիին. «Ես ուզում եմ բերել Վրաստանի նախագահի օրինակը։ Ընդամենը 28 տարեկանում մարդը դարձավ գիտությունների դոկտոր։ Նոր էր բոլորել 36 տարին, երբ դարձավ Վրաստանի նախագահ։ Այս օրինակները գալիս են ապացուցելու, որ եթե մարդն իր առջև նպատակ է դնում և իրեն ամբողջովին նվիրում է այդ նպատակին, ապա հաջողությունը երաշխավորված է»։
Նա հայ և վրացի երիտասարդներին հորդորեց իրենց նպատակների մեջ մի փոքր տեղ հատկացնել հայ-վրացական բարեկամությանը։
«Որովհետև, իրոք, այս տարածաշրջանում մենք ամենամոտ բարեկամներն ենք և պետք է այդ բարեկամությունը փայփայենք, գուրգուրենք, փոխանցենք մեր զավակներին։ Այդ բարեկամությունից մեր ժողովուրդները պետք է օգուտ քաղեն»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։ Նա արձանագրեց, որ հայերն ու վրացիները միշտ էլ միմյանցից սովորել են, փորձի փոխանակում իրականացրել։
Ի դեպ՝ հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի նախագահները նշեցին, որ երկու երկրների երիտասարդներին հանավորություն կտրվի ուսումը շարունակել միմյանց բուհերում։

No comments:
Post a Comment