Diplomat.am. 26-1-2011- «Հայ թուրքական հարաբերությունները ակտիվ չեն»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Ըստ նրա չնայած գործընթացը պասիվ փուլում է, սակայն այն լիովին չի սպառվել:
Գ. Մինասյանը առանցնացնում է 2 առավելություն, որոնք այս գործընթացում որակում է որպես ձեռքբերում: Նրա խոսքերով, նախ մեզ հոջողվել է ցեղասպանության հարցը տեղափոխել Թուրքիա: Այս խնդիրը տասնամյակներ շարունակ մեզ չէր հաջողվում անել, իսկ այսօր արդեն այս հարցի շուրջ թուրք հասարակության շրջանում բանավեճեր են ընթանում: Իսկ երկրորդ ձեռքբերումը այն է, որ Հայաստանը կարողացավ միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնել, որ մենք բաց ենք քննարկումների համար և պատրաստ առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ: Հայաստանի այս մոտեցումը, որն ընկալելի է բոլոր քաղաքակիրթ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ–ի և Եվրամիության համար, ընկալելի չէ Թուրքիայի համար, ինչը Թուրքիային դնում է մի իրավիճակում, որում ոչ մի երկիր երբեք չի հաղթել։ Այս ամենը, Գ. Մինասյանի կարծիքով, ուշ թե շուտ ազդելու է նար Թուրքիայի ներքին քաղաքականության վրա:
No comments:
Post a Comment