HayNews.am. 26-1-2011- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Dogan-ը:
Թուրք-ուկրաինական գործարար խորհրդաժողովի ժամանակ, երբ Էրդողանը մտել է խորհրդակցությունների սրահ, նույնը փորձել են անել նաև նրա թիկնապահները: Սակայն վերջիններիս ուկրաինացի գործընկերներն անմիջապես փակել են դուռը՝ թույլ չտալով Էրդողանի թիկնապահներին մուտք գործել սրահ: Էրդողանի թիկնապահներն իրենց դժգոհությունն են հայտնել ուկրաինացիներից, որից հետո կողմերը հարաբերությունները պարզել են բռունցքներով: Ծեծկռտուքի «զոհ» է դարձել նաև Թուրքիայի վարչապետի քարտուղարը, որը մի քանի հարված է ստացել:
No comments:
Post a Comment