Panorama.am. 26-1-2011- Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հաճախակի հնչող ռազմատենչ հայտարարություններն անհանգստացրել են Հայաստանի Եվրոպացի բարեկամներ (EUFoA)կազմակերպությանը: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեսակետ հայտնեց EUFoA-ի ղեկավար Մայքլ Քեմբեքը (Michael Kambeck)` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ փաստին:
Նրա ղեկավարած կազմակերպությունը դիտարկումների արդյունքում արձանագրել է, որ ադրբեջանական կողմը հատկապես ակտիվացել է երեք ուղղություններով` ակտիվ քարոզչական գործունեություն է ծավալում, իր ապակառուցողական վարքագծով խոչընդոտում է խաղաղ բանակցային գործընթացին, ինչպես նաև ավելացնում զենք-զինամթերքի տեսականին:
Արդյո՞ք Եվրոպան այժմ ավելի պատրաստ է, քան 2008-ի ռուս-վրացական պատերազմից առաջ:
«Մենք չգիտենք` ինչ տեղի կունենա այս տարի, բայց պատերազմի վտանգն այսքան բարձր չի եղել: Նախագահ Ալիևը հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքը հպարտանում է իր քարոզչամեքենայով: Կարևոր է, որ քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները Եվրոպայում գիտեն` ում հետ գործ ունեն և ով է փորձում օգտագործել նրանց: Մինչդեռ հայկական հասարակական կազմակերպություններն ու պաշտոնյաները պետք է ուշադրություն չդարձնեն ադրբեջանական նման քաղաքականությանը», -հավելեց փորձագետը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը, թե «Ադրբեջանն այսօր հաղթում է Հայաստանին ու հայկական լոբբիին և որ տեղեկատվական պատերազմում մենք առավելություն ունենք», Քեմբեքն ասաց. «Այդպիսի հայտարարություններով Աստանայում դեկտեմբերի սկզին կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո մենք Ադրբեջանի կողմից պատերազմի նախապատրաստության անհանգստացնող նշաններ ենք տեսնում: Այդ գագաթնաժողովից հետո Բաքուն փորձում է համոզել աշխարհին, որ այդ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում»:
Նրա խոսքով, ամանորյա տոների ընթացքում միայն 80 անգամ ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և 500 կրակոց արձակել Ղարաբաղի ուղղությամբ: Հետևաբար, եվրոպացի փորձագետի համոզմամբ, Եվրոպական միությունը իր իրավասությունների շրջանակներում պետք է աշխատի ակտիվորեն: Մեր զրուցակցի խոսքով, դա ենթադրում է, որ բանակցությունների շրջանակներում պետք է պահպանվի համաձայնությունը հրադադարի պահպանման և ուժի չկիրառման ուղղությամբ:
«Պետք է նաև կրկնապատկվեն ջանքերը կրակի դադարեցման, դիպուկահարներին հեռացնելու և շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու ուղղությամբ», -նկատեց Քեմբեքը` հավելելով, որ ԵՄ արտգործնախարարները պետք է համաձայնության գան հակամարտությունների կանխարգելման ուղղությամբ:

No comments:
Post a Comment