HayNews.am. 27-1-2011- Կալիֆորնիայի խորհրդարանի անդամ Մայք Գատտոն, որի թեկնածությունն ընտրությունների ժամանակ պաշտպանել էր ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհուրդը, պահանջել է, որպեսզի Կալիֆորնիայի խորհրդարանը դիմի ԱՄՆ Կոնգրեսին` ճանաչելու և դատապարտելու 1915-1923 թթ-ին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:
«Ես աշխատում եմ այն բանի համար, որպեսզի մենք կարողանանք պայքարել բոլոր այն ներքին և արտաքին ուժերի դեմ, որոնք հերքում են Հայոց ցեղասպանության իսկությունը»,-նշել է Կալիֆորնիայի օրենսդիրն ու հավելել.
«Այն հանցագործությունները, որոնք կատարվել են հայերի դեմ Օսմանյան կայսրությունում, չեն կարող մոռացվել: Աշխարհի ամենամեծ պետությունը` ԱՄՆ-ն, ևս մեկ անգամ պարտավոր է հիշեցնել բոլորին այդ ողբերգական իրադարձությունների մասին: Ես շարունակելու եմ պայքարել իբրև մարդ, ով այս խորհրդարանում ստացել է հայերի մեծամասնության քվեն, ինչպես նաև իբրև ընկեր, ով գնահատում է այն մշակութային և տնտեսական ներդրումները, որ կատարել է հայ ժողովուրդը Կալիֆորնիա նահանգում»:

No comments:
Post a Comment