Tert.am.26-1-2011- Երևանի քաղաքապետարանի շենքի դիմացի մայթին այսօր դարձյալ հավաքվել են մայրաքաղաքի տարբեր թաղամասերի առևտրականներ՝ բողոքելով քաղաքապետի՝ փողոցային առևտուրը վերացնելու որոշման դեմ։
Ոստիկաններն այսօր կրկին ցուցարարների թույլ չեն տալիս մոտենալ քաղաքապետարանի շենքին։ Այս պահին շենքը հսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից՝ Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի ( Բազազ) և ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ։ Վերջինս մոտենում է առևտրականներին և նրանց խորհուրդ տալիս տեղափոխվել շուկաներ՝ նշելով, որ միևնույն է, փողոցային առևտուր այլևս չի իրականացվելու։
«Ես 10 լիմոն եմ վաճառում, ո՞նց գնամ շուկա»,– նշեց տարեց առևտրականներից մեկը։
«Դե ուրեմն գնա, ստեղ գոռալով հարց չես լուծի»,- կնոջը պատասխանեց Ավետիսյանը։
Ցուցարարները պահանջում են քաղաքապետարանից իրենց հստակ պատասխան տալ։ «Մեզ ոչինչ չեն ասում, խաբում են, սրանց թողնես՝ միայն գռփեն ու լափեն։ Այստեղ նեգրերի, պարսիկների տեղն է , նրանց բիզնեսն է ծաղկում։ Մենք ցամաք հաց ենք ուզում, պաշտոն չենք ուզում»,– բղավում են ցուցարարները։
Նրանք ՀՀ իշխանություններին առաջարկում են. «Եթե չեք կարողանում մեզ պահել, սահմանը բացեք, մենք գնանք»։

No comments:
Post a Comment