Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում իրականում ոչ մի նոր միտում չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը:
«Միջնորդների ջանքերն ուղղված են կայուն վիճակի պահպանմանը, քանի որ կա մտահոգություն, թե կողմերից մեկը, այսինքն` Ադրբեջանը, կարող է դուրս գալ բանակցային գործընթացից և փորձել այլ ճանապարհով լուծել խնդիրը»,- ասաց նա:
Բանախոսը լուրջ հիմքեր չի տեսնում Ադրբեջանի՝ բանակցային գործընթացից դուրս գալու համար: Ադրբեջանն հաճախակիացնում է ռազմատենչ հայտարարությունները, երբ բանակցային գործընթացում լուծում գտնելու «ոսկե» կամ «արծաթե» հնարավորություն է լինում: Ըստ Բաղդասարյանի՝ Ադրբեջանն այդ ռազմավարությամբ փորձում է ցույց տալ, որ իր կողմից բանակցություններին մասնակցելն արդեն իսկ զիջում է:
«Սակայն ուժի չկիրառումը ոչ թե պետք է լինի պայման կամ զիջում, այլ պարտադրվի բանավիճող կողմերին»,- ասաց բանախոսը:
Բաղդասարյանն անդրադարձավ նաև Սուդանի անկախության հանրաքվեի անցկացումը Արցախի պարագայում որպես նախադեպ դիտարկելու հարցին: Ըստ բանախոսի` Սուդանը չի կարող նախադեպ լինել, քանի որ այնտեղ կար բոլոր կողմերի համաձայնությունը հանրաքվեի անցկացման համար: Բաղդասարյանի կարծիքով՝ նախադեպ է միայն այն առումով, որ նոր պետություն ստեղծվեց աշխարհի քարտեզի վրա:
«Երբ Ղարաբաղի հարցը նոր էր սկզբնավորվում, ՄԱԿ-ը ուներ ընդամենը 150 անդամ: Այժմ անդամների թիվը հասնում է 200-ի, այսինքն աշխարհում մեծանում է պետությունների քանակը»,- ասաց բանախոսը:
Ըստ Բաղդասարյանի՝ նախքան ԼՂՀ ճանաչումը հայկական հանրությունը պետք է նպաստի ղարաբաղյան գործոնի ճանաչմանը` Ղարաբաղը պետք է իր խոսքը ունենա իրեն վերաբերող ամեն հարցում, օբյեկտից վերածվի սուբյեկտի:
Բանախոսի կարծիքով՝ Ղարաբաղը չի կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները միջնորդում են ԼՂՀ իշխանությունների ձևավորման հարցում:

No comments:
Post a Comment