Հայկական թուանշային գրադարանե. այսպես են անվանում համեստորեն նոր կայքի հեղինակներն իրենց աշխատանքի արդյունքը, որի շնորհանդեսը կայացավ հունվարի 26-ին, ժ. 18.00-ին Ամերիկյան համալսարանի «Մանուկյան» սրահում: Կայքը ներկայացվում է որպես համացանցում գործող համաշխարհային գրադարանային համակարգում հայերեն գրավոր մշակույթի հուշարձանների թվանշային շտեմարան: Սակայն այն նշանակալիորեն դուրս է գալիս գրադարանի գործառութային սահմաններից. այստեղ կարելի է ոչ միայն գտնել եւ ընթերցել 625 հեղինակի մոտ 2000 անուն գրավոր աշխատանք, այլեւ ծանոթանալ վերջիններիս մետատվյալներին, այսինքն՝ տվյալ գրքի կամ աշխատության մասին եղած ողջ լրացուցիչ տեղեկատվությանը: Ավելին, այստեղ ամփոփված գրական ժառանգությունը չի ներկայանում սոսկ նկարված կամ անշարժ էջապատկերների տեսքով, որոնք միայն ընթերցանության համար են պիտանի, այլ՝ ճկուն տեքստային տարբերակով, որ հնարավորություն է տալիս ցանկացած տիպի որոնում իրականացնել, նշել, պատճենել, հետազոտական աշխատանք կատարել:
Գիտական ուսումնասիրության համար այս հնարավորությունը ժամանակի այնպիսի տնտեսում է ընձեռնում, որի արդյունքում տասնապատկվում, եթե չասենք՝ հարյուրապատկվում է բուն հետազոտական աշխատանքի ընդլայնման ու խորացման ներուժը: Կայքում բացված է նաեւ կենդանի շփման էջ՝ հետադարձ կապի, նամականու, բանավեճերի, մտքերի փոխանակության, այլ գերակտիվ ու արագ շփման ձեւերի համար, առանձին էջով ընթերցողին առաջարկվում են հետաքրքիր նյութեր՝ գրադարանի ընտրանին, կա օնլայն թվանշային տարբերակով նոր հրատարակված գրքեր ձեռք բերելու հնարավորություն: Հայ գրավոր ժառանգության այս նոր կայքն աննախադեպ կարեւոր եւ աննախադեպ մատչելի գործիք է՝ ի սպաս ոչ միայն հայագետներին, գրողներին, լրագրողներին, ուսանողներին, այլեւ հայ գրականությամբ ու գրավոր ժառանգությամբ հետաքրքրվող ցանկացած մարդուն՝ աշխարհի ցանկացած երկրում ու վայրում:
1999 թ. սկիզբ դրված այս մեծ նախագիծն այսօր ներառում է ողջ հայ դասական միջնադարյան գրականությունը, 1850-2000 թթ. արեւմտահայ եւ Սփյուռքի գրականությունը, որոնք համարվում են առավել անպաշտպան ու վտանգված, հայագիտական ուսումնասիրություններ, մատենագիտական ցանկեր. ողջն անընդհատ կլրացվի եւ կնորոգվի: Կայքն առաջարկում է երեք տիպի ծառայություն. բաց անվճար մատչելիություն, բաժանորդագրություն եւ առանձին վճարովի ներբեռնում:
Նախագիծն իրականություն է դարձել Թվանշային գրադարանի գիտական ղեկավար Մերուժան Կարապետյանի եւ տեխնիկական ղեկավար Հովհաննես Կիզողյանի աննկուն հավատի, անեզր նվիրվածության եւ անդադրում աշխատանքի շնորհիվ, ինչպես նաեւ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի աջակցության, Ալիս Օհաննասեանի անհատական նվիրատվության եւ «Թրփանջեան ընտանիք հիմնադրամեի օգնության շնորհիվ:
'Հայկական կառամատույց', - գրականության անծայրածիր ծովի հետ համեմատություն անելով՝ այսպես անվանեց նորածին զավակին էլեկտրոնային բովանդակության հայկական ասոցիացիայի նախագահ Գարեգին Չուգասզյանը, նշելով կայքի վերգրադարանային, եզակի ու նորարարական բնույթը: Մենք սրբագրելով՝ կմկրտենք. Հայամատույց: Շնորհավորում եմ կայքի հեղինակներին, ինձ, իմ գործընկերներին եւ բոլոր գրաճանաչ հայերին՝ այս հրաշալի նվերի համար :
ՀԱՋԻ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆ
հայագիտության դոկտոր

No comments:
Post a Comment