Monday, February 28, 2011

Անցած շաբաթ Ադրբեջանը հրադադարը խախտել է 170 անգամ՝ արձակելով 1400 կրակոց

«NEWS.am», 28.02.2011: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում փետրվարի 21-26-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 170 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1400 կրակոց:
ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացի հրաձգային այլ զինատեսակներից, ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում կիրառել են նաեւ «ՈՒՏՅՈՍ» տիպի խոշոր տրամաչափի միջոցներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը շփման գծի բոլոր հատվածներում ճնշվել է:

No comments: