«Tert.am», 28.02.2011: Այսօր Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանում տեղի կունենա «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրնատ Դինքին սպանած Օգյուն Սամասթի գործով առաջին նիստը։
Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ՝ Դինքի ընտանիքը որոշում է կայացրել չմասնակցել դատական նիստին՝ նման կերպ իր բողոքն արտահայտելով ամիսներ առաջ Ստամբուլի դատարանի կայացրած՝ Սամասթին որպես անչափահասի դատելու որոշման դեմ։
«Մենք հերթական անգամ դաշունահարվեցինք թիկունքից»,– հայտարարել էր Դինքի եղբայրը՝ Երվանդ Դինքը` մեկնաբանելով Օգյուն Սամասթի նկատմամբ Ստամբուլի դատարանի կայացրած որոշումը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ստամբուլի դատարանը, բավարարելով Օգյուն Սամասթի փաստաբան Լևենթ Յըլդըրըմի պահանջը, որոշում էր կայացրել Սամասթին դատել որպես անչափահասի: Այս դեպքում Սամասթին սպասվում է շատ ավելի մեղմ պատիժ: Նրա նկատմամբ սահմանվելիք ցանկացած պատժաչափ կնվազեցվի 5 տարով:

No comments:
Post a Comment