Monday, February 28, 2011

Թուրքիայի վարչապետը դատապարտել է ՄԱԿ ԱԽ կողմից Լիբիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցները

ARMENIAN.Net - 27-2-2011- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Լիբիայի նկատմամբ ընդունված պատժամիջոցները: Նրա խոսքերով, պատժամիջոցներից «ավելի շատ տուժելու է ժողովուրդը, քան թե Մուամար Քադաֆին»:
Էրդողանը հայտարարել է, որ միջազգային հանրությանն ավելի շատ հետաքրքրում է լիբիական նավթը, քան այդ երկրի ժողովրդի ճակատագիրը: «Լիբիացիներն արդեն հիմա գուշակում են, թե ինչ է լինելու պատժամիջոցների կիրառումից հետո: Դրանք Լիբիայի ժողովրդին, որն առանց այդ էլ տառապում է քաղցից և բռնություններից, դնելու են հուսահատ դրության մեջ»,- ասել է նա, հաղորդում է MIGnews.com-ը:

No comments: