Tert.am. 26-2-2011- Թուրքերին թույլ չեն տվել մուտք գործել Իսրայելի կառավարության շենք։ Այս մասին գրում է թուրքական մամուլը՝ վկայակոչելով իսրայելական Yediot Ahronot պարբերականը։
Ըստ իսրայելական թերթի՝ կառավարության շենքում կայացած Իսրայել–Լեհաստան նախարարների խորհրդի նիստը հեռարձակելու համար լեհական կողմը վարձել է թուրք օպերատորների։ Սակայն հյուրընկալող կողմը, իմանալով վերջիններիս ազգային պատկանելության մասին, նրանց թույլ չի տվել մուտք գործել Իսրայելի կառավարության շենք։
Իսրայելական կառավարության ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրում են այն հանգամանքով, որ թուրքերը նախապես հավատարմագրված չեն եղել։
Իսրայելական կառավարության ներկայացուցիչները տեղի ունեցածը բացատրում են այն հանգամանքով, որ թուրքերը նախապես հավատարմագրված չեն եղել։
No comments:
Post a Comment