Saturday, February 26, 2011

Պիտեր Սեմնեբի. ԼՂ շուրջ բանակցային գործընթացի ակտիվացում է սպասվում

Diplomat.am. 26-2-2011- Սոչիում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման նախաշեմին` ԼՂ հակամարտության կարգավորման լուծման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացում է սպասվում, - հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:
“Մենք բարձր ենք գնահատում ԼՂ հակամարտության լուծման վերաբերյալ Ռուսաստանի և նախագահ Դմիտրի Մեդվեդևի ջանքերը, ինչպես նաև հավատում ենք, որ այդ բոլոր ջանքերը նպաստել են լարվածության նվազմանը: Միևնույն ժամանակ մենք անհանգստացած ենք Հարավային Կովկասում առկա սպառազինությունների մրցավազքով, որը կարող է վտանգավոր լինել: Այդ կապակցությամբ գտնում ենք, որ անհրաժեշտ է ուժեղացնել հակամարտության լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը”, - ասել է Սեմնեբին:

“Հարավային Կովկասում որպես ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի` իմ 5 տարվա գործունեության ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններ քիչ են եղել, ինչը չի կարող մեզ չանհանգստացնել: Սակայն միևնույն ժամանակ չեմ կարող չնշել նաև որոշ դրական փոփոխություններ, որոնք տեղի էին ունեցել բանակցային գործընթացում”, - ասել է Սեմնեբին:

No comments: