Sunday, February 27, 2011

Կիեւում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել

News.am. 28-2-2011- Փետրվարի 26 –ին Կիեւի «Ռեվոլյուցիա» կինոթատրոնում ցուցադրվել է Ատոմ Էգոյանի «Արարատ « ֆիլմը: Մինչ ցուցադրությունը` Analitika կենտրոնի փորձագետ Երվանդ Երվանդյանը պատմել է Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության մասին, որին նվիրված է ֆիլմը, ինչպես նաեւ արդեն քսաներորդ դարի վերջին Բաքվում, Սումգայիթում եւ Մարաղայում հայերի ջարդերի մասին:
Analitika.at.ua-ի փոխանցմամբ` փորձագետը ներկայացրել է նաեւ փաստագրական ֆիլմեր` «Սովորական ցեղասպանություն» շարքից` Բաքու, Սումգայիթ, Մարաղա, որոնցում բացահայտվում են փաստեր` 1988-1992թթ. իրադարձությունների մասին, երբ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը ենթարկվում էր սարսափելի կոտորածների եւ բռնագաղթի:
Քննարկվել են նաեւ Հայոց ցեղասպանությանը եւ Գոլոդոմորին վերաբերող հարցեր: Միջոցառմանը ներկայացվել է նաեւ ադրբեջանական քարոզչության բացահայտմանը նվիրված xocali.net ինտերնետային նախագիծը:

No comments: