Wednesday, February 23, 2011

Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են վիզային ռեժիմի վերացման հարցը

Երեկ` Անկարայում, տեղի է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Ատալայի և Ադրբեջանի Պետական միգրացիոն ծառայության ղեկավար Արզու Ռագիմովի հանդիպումը:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման հարցերը, միգրացիայի ոլորտում համագործակցությունը:
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը բարեկամական երկիր է, և երկու պետությունների միջև բոլոր հարցերը լուծվում են առանց խնդիրների:
«Երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա: Հանդիպման ժամանակ դիտարկվել են համագործակցության մակարդակի բարձրացման հարցերը», - ասել է Ա. Ռագիմովը:

No comments: